Հոդված 17. * Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները
Հոդված 17. * Տարեկան և եռամսյակային հաշվետվությունները
1. Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝
ա) աուդիտորական կազմակերպության հաստատած ֆինանսական հաշվետվությունը.
բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:
2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ ներառվում է բանկային, վարկային, ապահովագրական և արժեթղթերի շուկաների վերլուծությունը, ինչպես նաև տեղեկատվություն այդ շուկաների կարգավորման և վերահսկողության ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ:
Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:
3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:
4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարվա առաջին և երրորդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում Ազգային ժողով է ուղարկում և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է առաջին և երրորդ եռամսյակներում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրերն ու այդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունները: Առաջին եռամսյակից հետո Ազգային ժողով ներկայացվող հաշվետվությանը կցվում է նաև Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում կարող են ներառվել նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:
(17-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, լրաց. 11.10.07 ՀՕ-200-Ն)