Հոդված 60
Հոդված 60.
Սույն օրենքի 55-րդ հոդվածի դրույթներին վերաբերող հրահանգները, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումները հաստատում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ:
(60-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-49-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 հունիսի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-69
* - Ծանոթություն - Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, 6-րդ և 17-րդ հոդվածներում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (ՀՕ-36-Ն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 25.12.06) ՀՀ օրենքով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (ՀՕ-226-Ն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 24.10.07) ՀՀ օրենքով սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-ին կետի «բ» ենթակետում կատարվող փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ 14-րդ հոդվածի 1-ին կետում կատարվող փոփոխությունը` 2007 թ. նոյեմբերի 29-ից: