Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-23-ից մինչև 2016-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 18. Օրենսդրության խախտումները

գործել է մինչև 2016-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենսդրության խախտումները

Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել, եթե՝

ա) վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացրել օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.

բ) խախտվել են վարկային կազմակերպությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները.

գ) խախտվել են հաշվեկշռի, ֆինանսական հաշվետվությունների, այլ հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգն ու պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տվյալներ.

դ) վարկային կազմակերպությունը չի կատարել սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված՝ Կենտրոնական բանկի կողմից տրված հանձնարարականը.

ե) խախտվել են սույն օրենքի, վարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերի պահանջները.

զ) խախտվել են վարկային կազմակերպության մասնակցությամբ ֆինանսական խմբի գործունեությունը կարգավորող օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները:

(18-րդ հոդվածը լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն, 12.11.15 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։