Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով փոխադարձ ծանուցման օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:

Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցում մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի ոչ մի փոփոխություն կամ դրա գործողության դադարեցումը չեն ազդի դրա գործողության ընթացքում սկսված և նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու կամ Համաձայնագրի գործողության դադարեցման պահին չավարտված նախագծերի իրականացման վրա:

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հարցում տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 28-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։