Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերն իրենց ջանքերը կկենտրոնացնեն համագործակցության հետևյալ ուղղությունների վրա`

- փորձի փոխանակում կրթության, ներառյալ բարձրագույնը և հետբուհականը, բնագավառում զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն ուղղություններով,

- մասնագետների պատրաստում` այն մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և ստաժորների համարժեք փոխանակման հիման վրա, որոնք առաջնային են Կողմերից յուրաքանչյուրի համար,

- գիտամանկավարժական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,

- համատեղ գիտական հետազոտությունների անցկացում հումանիտար, բնական, տեխնիկական, մանկավարժական գիտությունների այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և հատկապես վերաբերում են երկու ժողովուրդների պատմական անցյալին,

- կրթության զարգացման սկզբունքային հարցերով համաձայնեցված դիրքորոշումների մշակում,

- կրթական համակարգերի ստեղծագործական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործում,

- կառավարման և գիտամանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացում,

- ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության համալսարաններում` ուկրաիներենի և ՈՒկրաինայի համալսարաններում` հայերենի ուսումնասիրության ապահովում,

- պատմության, աշխարհագրության և գրականության ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակության համեմատություն,

- համագործակցության ընդլայնում մասնագետների, դասագրքերի և ուսումնական փաստաթղթերի պատրաստման բնագավառում` Հայաստանի Հանրապետության էթնիկ ուկրաինացի քաղաքացիների և ուկրաինայի էթնիկ հայ քաղաքացիների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։