Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 44. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները

1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով կոմիտեն Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի հայտի հիման վրա տալիս է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)՝ ըստ օդային հաղորդակցությունների փոխադրումների տեսակների` Կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված խորհրդի եզրակացությունը, եթե

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը կրում է օդանավ շահագործողի վկայական՝ տրված տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի կողմից.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է Կառավարության սահմանած կարգով շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջները:

2. Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Խորհուրդը հավաստագրերի տրման վերաբերյալ տալիս է խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություններ:

3. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Կառավարության սահմանած կարգով:

4. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման կոմիտեի կողմից, եթե՝

1) հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.

2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը առնվազն վեց ամիս ժամանակով.

3) չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին:

5. Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է կոմիտե ներկայացնել տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտի եզրակացություն ֆինանսական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է կոմիտե ներկայացնել տեղեկատվություն՝ ըստ վերջինիս պահանջի:

6. Հավաստագիր ստացած անձը պարտավոր է կոմիտեին ծանուցել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն:

(44-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։