Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-09-29-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 47. Վկայականների, թույլտվությունների և հավաստագրի գործողության դադարեցումը և կասեցումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 47. Վկայականների, թույլտվությունների և հավաստագրի գործողության դադարեցումը և կասեցումը

1. Օդանավ շահագործողի վկայականով, կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, հավաստագրում կամ թույլտվություններում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավ շահագործողի վկայականի, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում կամ ուսումնասիրության անցկացման արդյունքում խախտումները չեն վերացվել, ապա կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայականի, առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել: Անվտանգության պահանջներից ելնելով՝ կոմիտեն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, օդանավ շահագործողի վկայականի և առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի նկատմամբ կիրառելու սահմանափակումներ:

2. Օդանավ շահագործողի վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները դադարում են բավարարված լինելուց:

(47-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։