Հոդված 47. Վկայականների և թույլտվությունների գործողության դադարեցումը և կասեցումը
Հոդված 47. Վկայականների և թույլտվությունների գործողության դադարեցումը և կասեցումը
Օդանավ շահագործողի վկայականով, ավիափոխադրողի մասնագրով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների և այլ իրավական ակտերի, վկայականում կամ թույլտվությունում նշված հատուկ պայմանների և սահմանափակումների խախտումներով կամ ավիափոխադրողի մասնագրի շրջանակներից դուրս իրականացնելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավ շահագործողի վկայականի, ավիափոխադրողի մասնագրի կամ թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել լիազորված մարմնի կողմից մինչև խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը: Անվտանգության պահանջներից ելնելով՝ լիազորված մարմինն իրավունք ունի մինչև խախտումների վերացումը, որպես այլընտրանքային միջոց, ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ կիրառելու լրացուցիչ սահմանափակումներ:
Օդանավ շահագործողի վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի պահանջները դադարում են բավարարված լինելուց:
(47-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-242-Ն)