Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2012-04-07։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 48. Կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունները

գործել է մինչև 2012-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 48. Կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունները

1. Լիազորված մարմինը իր կողմից տրված օդանավ շահագործողի վկայականը և ավիափոխադրողի մասնագիր կրողին տալիս է օդային ուղիների շահագործման թույլտվություններ: Թույլտվությունների կանոնակարգը, դրա պահանջներն ու պայմանները սահմանում է լիազորված մարմինը:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով, կամ եթե օդային հաղորդակցություններ իրականացնելու համար լիազորված մարմինը տվել է համապատասխան թույլտվություն՝ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի պահպանմամբ:

3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, կիրառվող սակագներն ու չվերթերի ծրագրերը՝ համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված պայմաններով և ծավալով:

(48-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։