Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-07-ից մինչև 2015-08-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-08-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 42. Առևտրային օդային հաղորդակցություններին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2015-08-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 42. Առևտրային օդային հաղորդակցություններին ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել միայն սույն գլխով սահմանված կարգով՝ օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), ավիափոխադրողի մասնագրի և օդային ուղու շահագործման թույլտվությունների հիման վրա:

2. Վճարովի օդային հաղորդակցություններ իրականացնելը Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում կամ դրանից դուրս արգելվում է, եթե հաղորդակցությունն իրականացնողը չունի օդանավ շահագործողի վկայական, որը տրվել է լիազորված մարմնի կողմից՝ Չիկագոյի կոնվենցիայի 6-րդ հավելվածի հիման վրա իր սահմանած պահանջների համաձայն, կամ որը համանման պայմանների կիրառմամբ տրվել է օտարերկրյա պետության համապատասխան լիազոր մարմնի կողմից և միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համաձայն` ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերից բացի, այլ ավիացիոն գործունեության համար օդանավ շահագործողի վկայական տալու անհրաժեշտությունն ու կարգը սահմանում է լիազորված մարմինը՝ թռիչքների անվտանգության ապահովման և ավիացիոն գործունեության կանոնակարգման նպատակներով:

4. (մասն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-238-Ն)

(42-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-155-Ն, 08.12.10 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։