Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-07-ից մինչև 2015-08-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 48. Կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունները

գործել է մինչև 2015-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 48. Կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունները

1. Լիազորված մարմինը իր կողմից տրված օդանավ շահագործողի վկայականը և ավիափոխադրողի մասնագիր կրողին տալիս է օդային ուղիների շահագործման թույլտվություններ: Թույլտվությունների կանոնակարգը, դրա պահանջներն ու պայմանները սահմանում է լիազորված մարմինը:

2. Օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից կանոնավոր օդային հաղորդակցություններ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրով, կամ եթե օդային հաղորդակցություններ իրականացնելու համար լիազորված մարմինը տվել է համապատասխան թույլտվություն՝ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի պահպանմամբ:

3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին և ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները և չվերթերի ծրագրերը:

(48-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-238-Ն, խմբ. 27.02.12 ՀՕ-31-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։