Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-10-01-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ

Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները

1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում կամ հավելվածում գրանցված օդանավը նշվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացված ազգային նիշով՝ EK, որին հաջորդում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի տված գրանցման նիշը:

2. Ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգերը սահմանում է տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը:

3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավերը պետք է ունենան նշումներ՝ համաձայն գրանցման երկրի կանոնակարգերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։