ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 4 · ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱԳԾՈՒՄԸ
Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները
Հոդված 21. Ազգային պատկանելությունը և գրանցումային նշումները
1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրում կամ հավելվածում գրանցված օդանավը նշվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացված ազգային նիշով՝ EK, որին հաջորդում է կոմիտեի տված գրանցման նիշը:
2. Ազգային և գրանցման նիշերն օդանավի վրա արտապատկերման և օդանավերի նշագծման կարգերը սահմանում է կոմիտեն:
3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող օտարերկրյա ազգային պատկանելություն ունեցող օդանավերը պետք է ունենան նշումներ՝ համաձայն գրանցման երկրի կանոնակարգերի:
(21-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-294-Ն)