Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2012-04-07։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 8 · ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները

գործել է մինչև 2012-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 43. Օդանավ շահագործողի վկայականի տրման պայմանները

1. Օդանավ շահագործողի վկայական տալիս է լիազորված մարմինը՝

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, որոնց բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժնի և այլն) առնվազն 51 տոկոսը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձանց.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:

2. Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով՝ լիազորված մարմինը սույն հոդվածի 1-ին մասի պայմաններից կարող է կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ, և օդանավ շահագործողը բազավորվելու է Հայաստանի Հանրապետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։