Հոդված 50. Ապահովագրական պահանջները
Հոդված 50. Ապահովագրական պահանջները
1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով ուղևորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Լիազորված մարմնի տված օդանավ շահագործողի սերտիֆիկատ կրողների նշված հնարավոր փոխհատուցման գումարները ներառում են օդանավի անձնակազմի անդամների նկատմամբ պատասխանատվությունը, որի վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի դրույթները:
(50-րդ հոդվածը փոփ., խմբ. 10.06.09 ՀՕ-155-Ն)