Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը
Հոդված 11. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցումը
(վերնագիրը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)
1. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին ծանուցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի նկատմամբ ստուգումներն ու հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառվում են օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձին հաշվառելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ վերջիններիս տրամադրելով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեությամբ զբաղվող անձանց տարբերանիշերի արտատիպերը:
(11-րդ հոդվածը խմբ. 13.11.15 ՀՕ-129-Ն)