Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2015-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը

գործել է մինչև 2015-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝

ա) եթե խախտվել է սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, իններորդ և տասներորդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.

բ) եթե խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով սահմանված պահանջը.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը չի կարող իրականացնել համապատասխան գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանը, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(14-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-232-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։