Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը
Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝
ա) եթե խախտվել է սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ և 6-րդ հոդվածի երրորդ, չորրորդ, իններորդ և տասներորդ մասերով սահմանված պահանջներից որևէ մեկը.
բ) եթե խախտվել է սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով սահմանված պահանջը.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը:
3. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձը չի կարող իրականացնել համապատասխան գործունեություն: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը, բացառությամբ այն գործողությունների, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառների վերացմանը, ինչպես նաև կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, դիտարկվում է որպես առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվել և առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: