Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-25-ից մինչև 2024-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հոդված 10. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 2024-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 10. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.

խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ` հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։