Գլուխ 4.2 · (գլուխը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)
Հոդված 15.3
Հոդված 15.3.
Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:
(15.3-րդ հոդվածը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)