Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 5.1. Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները
Հոդված 5.1. Բացօթյա առևտրին ներկայացվող պահանջները
1. Բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:
3. Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:
(5.1-ին հոդվածը լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, 13.11.15 ՀՕ-131-Ն)