Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-01-ից մինչև 2025-04-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 5.4

գործել է մինչև 2025-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 5.4.

Երևան համայնքի վարչական տարածքում շրջածախ առևտուր իրականացնելը

1. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ ընդհանուր օգտագործման տարածքներ) շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը:

2. Շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանում է Երևան համայնքի ավագանին:

(5.4-րդ հոդվածը լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։