Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-08-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.4 · (գլուխը լրաց. 16.01.24 ՀՕ-30-Ն)

Հոդված 15.12. Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը

գործել է մինչև 2025-08-02Բացել ARLIS-ում

Հոդված 15.12. Առևտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման պայմանները և կարգը

1. Առևտրային ցանցը մատակարարին վճարումը կատարում է ոչ ուշ, քան՝

1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.

2) ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքի ընդունման և մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:

3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:

(հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչև 16.01.24 ՀՕ-30-Ն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են 16.01.24 ՀՕ-30-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։