Գլուխ 4.4 · (գլուխը լրաց. 16.01.24 ՀՕ-30-Ն)
Հոդված 15.8. Առևտրային ցանցի և մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 15.8. Առևտրային ցանցի և մատակարարների հարաբերություններին ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Արգելվում են առևտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը և կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ եթե Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ առկա է ողջամիտ և օբյեկտիվ տարբերության հիմք՝ պայմանավորված նաև տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:
(15.8-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-207-Ն)
(03.07.25 ՀՕ-207-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)