Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 8. ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 8. ԱՇԽԱՏՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը պարտավոր է`
ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների և գնապիտակների առկայությունը և գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.
բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին և անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ և հավաստի տեղեկատվություն:
(8-րդ հոդվածը փոփ. 27.02.07 ՀՕ-130-Ն)