Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով զբոսաշրջության բնագավառում հետագա փոխշահավետ համագործակցության անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև, ինչպես նաև գոյություն ունեցող ընդհանուր պատմամշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

1. Նպատակ ունենալով ուսումնասիրել զբոսաշրջության բնագավառում կապիտալ ներդրումների ընդարձակման հնարավորությունները` Կողմերը կատարում են մասնագետների պատվիրակությունների փոխանակում:

2. Մինչև Կողմերից մեկի տարածքում տեղեկատվական և սպասարկման ծառայության ստեղծվելը, երկրորդ Կողմը օգնություն է ցուցաբերում ժամանող զբոսաշրջիկների ընդունման և սպասարկման համար:

3. Կողմերը պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել երկու պետությունների տուրիստական ներկայացուցչությունների համար` զբոսաշրջության հիմնարկների բեղմնավոր աշխատանքի նպատակով:

4. Ելնելով գործող օրենքներից և կանոններից` Կողմերը պայմանավորվեցին բարենպաստ պայմաններ ստեղծել պետությունների տարածքով և իրենց միջոցով երրորդ երկրներ զբոսաշրջիկների ելք ու մուտքի և տեղաշարժի համար:

5. Կողմերը նպատակահարմար են գտնում տեղեկատվական, ուսուցման և գովազդային նյութերի, ինչպես նաև ձեռք բերված փորձի փոխանակումը:

6. Կողմերը համապատասխան պայմաններ կստեղծեն զբոսաշրջության երկկողմ ցուցահանդեսների կազմակերպման համար:

7. Կողմերը նպատակահարմար են գտնում կազմակերպելու զբոսաշրջության գերատեսչությունների ղեկավարների ամենամյա հանդիպումներ` զբոսաշրջության կապերի վիճակի որոշման և այդ ոլորտի համագործակցության զարգացման համար:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից և գործում է 10 տարվա ընթացքում:

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` վրացերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։