Հոդված 11
Հոդված 11
ա) Սույն Համաձայնագիրը պետք է հաստատվի երկու երկրների ներպետական իրավական ընթացակարգերի համաձայն և ուժի մեջ կմտնի արարողությունը հաստատող հայտարարագրերի փոխանակման օրվանից:
բ) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի ժամկետով և ամեն անգամ կնորացվի 1 տարով, եթե Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր չծանուցեն այն դադարեցնելու իրենց որոշման մասին: Այդ ծանուցագիրը պետք է ուղարկվի գրավոր, դիվանագիտական ուղիներով` սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ:
գ) Այդ ժամկետը լրանալիս սույն Համաձայնագրի պայմաններն ու հանգամանքները կիրառվում են այն բոլոր կոնտրակտների վրա, որոնք կնքված են Համաձայնագրի գործողության ընթացքում և ավարտված չեն մինչև սույն Համաձայնագրի դադարեցումը:
Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարբեր մեկնաբանությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 3-ից: