Հոդված 2
Հոդված 2
Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ պայմաններ այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերում է.
- մաքսատուրքերին և ներմուծման ու արտահանման համար վճարումներին, ներառյալ նման տուրքերի և վճարումների գանձման մեթոդները,
- մաքսային պարզաբանումների, տարանցման, պահեստավորման և առաքման դրույթներին,
- ներմուծվող և արտահանվող ապրանքներին ուղղակիորեն առնչվող հարկերին և այլ ներքին վճարումներին, վճարման մեթոդներին և այդ վճարման փոխանցումներին,
- ներքին շուկայում վաճառքի, գնման, տրանսպորտի, ապրանքների օգտագործման և բաշխման կանոններին:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կցուցաբերի իր երկրի ծագումն ունեցող կամ մյուս երկրի տարածք արտահանվող ապրանքների նկատմամբ անխտրական վերաբերմունք` ներկայացնելով քանակական սահմանափակումների, թույլտվությունների և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանք: