Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կհեշտացնեն ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կապերը, այդ թվում` պատվիրակությունների և գործարարների փոխայցելությունների, ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման, տեղեկատվության փոխանակման միջոցով:
Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության և կանոնակարգերի համապատասխան, կխրախուսեն իրենց արտաքին առևտրի կազմակերպությունների, ընկերությունների, ֆիրմաների, բանկերի և այլ առևտրական ինստիտուտների ճյուղային գրասենյակների բացմանը միմյանց տարածքներում: