Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը,

ցանկանալով զարգացնել երկկողմ համագործակցությունը,

ձգտելով ընդլայնել հյուպատոսական կապերը` համապատասխան նրանց միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի վիզաները տրվում են հետևյալ կերպ`

ա) բազմակի վիզա 1 տարի ժամկետով` դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներին, ընտանիքի անդամներին և նրանց ուղեկցողներին,

բ) բազմակի վիզա 6 ամիս ժամկետով` պետական պայմանագրերով գործուղվող մասնագետներին,

գ) բազմակի վիզա 3 ամիս ժամկետով` կարճատև գործուղման մեկնողներին,

դ) այլ դեպքերում մուտքի կամ տարանցիկ վիզաներ ստացողներն իրավունք ունեն չներկայանալ գրանցման համար էմիգրացիայի մարմիններին, եթե նրանց կեցության ժամկետը երկրում չի անցնում 30 օրից:

30 օրվա ժամկետն անցնելու դեպքում նրանք գրանցվում են էմիգրացիոն մարմիններում` համաձայն երկրի գործող օրենքների:

ՀՈԴՎԱԾ 2

Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, առողջապահական, մարզական և զբոսաշրջության նպատակով փոխայցելությունների դեպքում երկու երկրների քաղաքացիների մուտքի վիզայի դիմումները քննարկվում են հնարավորինս սեղմ ժամկետներում:

ՀՈԴՎԱԾ 3

Տարանցիկ վիզաները երկու երկրների քաղաքացիներին տրվում են 48 ժամով:

ՀՈԴՎԱԾ 4

Մինչև հյուպատոսական ներկայացուցչությունների բացումը մուտքի վիզաները տրվում են սահմանային անցման կետերում: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք նախկինում ունեցել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիություն, մուտքի վիզա ստանալու համար նախապես դիմում են սիրիական համապատասխան մարմիններին:

ՀՈԴՎԱԾ 5

Երկու երկրների հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից տրված մուտքի վիզաներն ուժի մեջ են երեք ամսվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 6

Երկու երկրների քաղաքացիները փոխայցելությունների ժամանակ պարտավոր են հարգել ընդունող երկրի օրենքները, սովորույթներն ու ավանդույթները: Կողմերից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում մերժելու մյուս Կողմի քաղաքացու մուտքն իր երկիր կամ սահմանափակել նրա կեցության ժամկետը, որը համարվում է անցանկալի անձ տվյալ երկրի համար, առանց պատճառների բացատրության:

ՀՈԴՎԱԾ 7

Ընդունող երկրում մյուս կողմի քաղաքացու մահվան, դժբախտ պատահարի կամ նրա նախնական կալանավորման դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ են պահվում մյուս Կողմի համապատասխան մարմինները:

ՀՈԴՎԱԾ 8

Երկու երկրների հյուպատոսությունների ներկայացուցիչները իրավունք ունեն այցելել նախնական կալանքի տակ գտնվող իրենց երկրի քաղաքացուն, պաշտպանել նրա օրինական իրավունքներն ու շահերը:

ՀՈԴՎԱԾ 9

Ընդունող երկրում համապատասխան մարմինները տեղյակ են պահում մյուս երկրի հյուպատոսական ներկայացուցչությանը նրա քաղաքացու մահվան պարագաների մասին և կարգավորում են նրա ունեցվածքի հետ կապված հարցերը` համաձայն երկրի գործող օրենքների:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից 5 տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման, եթե կողմերից մեկը 6 ամիս առաջ գրավոր չի ծանուցել նրա գործողության դադարեցման իր որոշման մասին:

Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման յուրաքանչյուր երկրի գործող օրենքների համաձայն:

Սույն Համաձայնագիրն արձանագրված է Դամասկոսում 1992 թվականի հուլիսի 16-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և արաբերեն, ընդ որում երկու օրինակներն էլ համազոր են:

Ստորագրված է Երևան քաղաքում 1995 թվականի հոկտեմբերի 19-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունիսի 12-ից: 

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։