Հոդված 13
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և կգործի հինգ տարի ժամկետով, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1996 թվականի փետրվարի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն:
Հայերեն և ղրղզերեն տեքստերի մեկնաբանման դեպքում տարաձայնություններ առաջանալիս հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 14-ից: