Հոդված 4
Հոդված 4
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր սեփական նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի հարցմամբ, ներկայացնում է օպերատիվ տվյալներ`
ա) մաքսանենգությամբ կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հայտնի կամ այդ գործում կասկածվող անձանց վերաբերյալ,
բ) փոխադրամիջոցների, բեռների և փոստային առաքումների վերաբերյալ, որոնք օգտագործվում են մաքսանենգ ապրանքների տեղափոխման համար, և երկու Կողմերից մեկի տարածքով մյուսը տարանցիկ փոխադրվող թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ մյուս Կողմի տարածք թմրանյութերի անլեգալ ներմուծման մասին,
գ) Կողմերից մեկի տարածքից մյուսի տարածք մաքսանենգ ապրանքների և թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հայտնաբերման փաստերի մասին: