Հոդված 3
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա կհամագործակցեն իրենց իրավասությունների շրջանակներում և, պահպանելով ներքին օրենսդրությունը, կփոխանակեն`
ա) տեղեկություն գործող մաքսային օրենսդրության մասին,
բ) տեղեկություն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, ինչպես նաև մաքսանենգության, թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման, հետաքննման և կասեցման նպատակով գործունեության ակտիվացման վերաբերյալ,
գ) վերահսկողության տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցրած շների օգտագործման փորձը,
դ) մասնագետներ` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցանման նպատակով,
ե) մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ գիտական հրապարակումներ և ուսումնական ձեռնարկներ,
զ) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի արտադրության նոր տեսակների և տեղերի, դրանց ապօրինի տեղափոխման երթուղիների ու դրանց թաքցնելու եղանակների մասին,
է) տեղեկություն թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,
ը) տեղեկություն տարբեր երկրներում և տարածաշրջաններում թմրամիջոցների գների փոփոխման վերաբերյալ,
թ) տեղեկություն թմրամիջոցների սինթեզման համար օգտագործվող ելակետային քիմիկատների վերաբերյալ,
ժ) տեղեկություն ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցների իսկական օրինակների վերաբերյալ: