Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային մարմինները մյուս Կողմի տարածքից իրենց տարածքով ներս են թողնում միայն մաքսային ստուգումների ենթակա այն բեռները, փոխադրամիջոցները, ուղեբեռները և փոստային առաքումները, որոնք բաց են թողնվել մյուս Կողմի մաքսային մարմինների կողմից:
Եթե Կողմերից մեկի մաքսային մարմինները բացահայտեն, որ մյուս Կողմի մաքսային մարմինները չեն իրականացրել այդ բեռների, փոխադրամիջոցների, ուղեբեռների ու փոստային առաքումների մաքսային ստուգումներն ու ձևակերպումները, ապա դրանք կկասեցնեն և այդ մասին կտեղեկացնեն մյուս Կողմի մաքսային մարմնին:
Այնուհետև բացահայտող Կողմը կգործի մյուս Կողմի մաքսային մարմինների կարգադրությունների համաձայն: