Հոդված 13
Հոդված 13
Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների փոխադարձ համաձայնությամբ Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով երրորդ երկիր տարանցիկ ուղևորություն կատարող Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային ստուգումները և բացթողումը կկատարվեն Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրության համաձայն:
Այդ նպատակով`
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն,
Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինները բաց կթողնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող արտարժույթը, արտարժութային արժեքները և իրերը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հայտարարագրում հաստատված և նշված քանակության համաձայն: