Անցնել բովանդակությանը

ՈՒՂՂՈՒՄ 2025.03.20 N 34-Ն ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

Ուղղումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՈՒՂՂՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 34-Ն հրամանում (այսուհետև՝ Հրաման) հայտնաբերվել է վրիպակ, մասնավորապես՝ Հրամանի հավելվածի 24-րդ կետում հղում է կատարված Հրամանի հավելվածի 22-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին, այնինչ հղումը բովանդակային վերաբերում է Հրամանի հավելվածի 23-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին:

Ելնելով վերը նշվածից և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում եմ Հրամանի հավելվածի 24-րդ կետում «22» թիվը փոխարինել «23» թվով։

ՀՀ առողջապահության նախարարություն

26.08.2025

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։