Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի կողմից Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին ծանուցման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի դրա գործողության ընթացքում սկսված և գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի իրականացման վրա:

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակների համար օգտագործվում է ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 29-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։