Հոդված 4
Հոդված 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրագործվել հետևյալ ձևերով`
համատեղ գիտահետազոտական ծրագրերի, գիտատար տեխնոլոգիաների ստեղծման և յուրացման նախագծերի իրականացում,
նոր տեխնոլոգիաների յուրացումը ապահովող համատեղ գիտական կոլեկտիվների, լաբորատորիաների, ինչպես նաև ինովացիոն ֆիրմաների և կազմակերպությունների ձևավորում,
մյուս Կողմի պետության գիտահետազոտական հաստատություններում, բուհերում, տեխնոպարկերում, արխիվներում, գրադարաններում և թանգարաններում գիտական աշխատանքը` ներառյալ համատեղ դաշտային հետազոտություններն ու արշավները,
գիտատեխնիկական տեղեկության, փաստաթղթերի, գրականության և մատենագիտական հրատարակությունների փոխանակում,
համատեղ սեմինարների, գիտական կոնֆերանսների և աշխատանքային հանդիպումների անցկացում,
գիտնականների և մասնագետների փոխանակում,
գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում, ստաժավորման կազմակերպում,
ինչպես նաև այլ փոխհամաձայնեցված ձևերով: