Հոդված 3
Հոդված 3
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, գերատեսչությունների, ազգային ակադեմիաների, գիտահետազոտական հիմնարկների, բուհերի, ֆիրմաների, գիտական կազմակերպությունների և ընկերությունների, առանձին գիտնականների և մասնագետների կողմից` նրանց իրավասության շրջանակներում, ուղղակի համաձայնագրերի հիման վրա և ազգային օրենսդրություններին համապատասխան: Համագործակցության ընդհանուր ղեկավարումը և համակարգումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից: ՈՒղղակի համաձայնագրերը պետք է սահմանեն համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը, դրա տնտեսական և կազմակերպչական պայմանները` մասնավորապես.
համագործակցության նպատակներն ու բովանդակությունը, առաջադրանքներն ու սպասվող արդյունքները, համատեղ ծրագրերի իրագործման ժամկետներն ու պայմանները,
համագործակցության շրջանակներում պետություններից յուրաքանչյուրում կատարվող աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները, փոխադարձ ֆինանսական պարտավորությունները,
գիտատեխնիկական օբյեկտների համատեղ օգտագործման, ինչպես նաև համատեղ հետազոտությունների օգտագործման կարգը ևÿ մտավոր ևÿ արդյունաբերական սեփականության հարցերի կարգավորումը,
վիճելի հարցերի լուծման կարգը և վնասների հատուցման կարգը, որոնք կարող են գործընկերներին հասցվել համագործակցության իրագործմանը մասնակցած անձանց կողմից, համագործակցության շրջանակներում իրենց պարտավորությունների անմիջական կատարման ժամանակ,
համագործակցությանը երրորդ պետությունների անձանց կամ միջազգային կազմակերպությունների մասնակցության, այդպիսի մասնակցության ֆինանսական ապահովման և այդ անձանց կամ կազմակերպությունների համագործակցության արդյունքների օգտագործման կարգը,
համագործակցության ընթացքում միմյանց փոխանցվող տեղեկության հավաստիության և նյութերի ու սարքավորումների որակի համար պատասխանատվությունը: