Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների` Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) նախագծի իրականացման համար, Զարգացման միջազգային կազմակերպության (IDA) պայմաններին համապատասխան (0,75 տոկոսադրույք, մարման սկիզբը` տասը տարի անց, մարման ժամկետը` 40 տարի), ստանալ մինչև 38 500 000 (բառերով` երեսունութ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ ընդհանուր գումարի վարկ, ինչպես նաև մինչև 1 500 000 (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի ֆինանսական նպաստ, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի քննությամբ հավաստվել է, որ նախագիծը խրախուսման արժանի է.

մինչև 27 500 000 (բառերով` քսանյոթ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի վարկ` հոսանքահաղորդիչ համակարգի վերականգնման միջոցառումների նախագծի իրականացման նպատակով,

մինչև 6 000 000 (բառերով` վեց միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` փոքր և միջին արտադրական մասնավոր ձեռնարկությունների խրախուսման նպատակով վարկային գծի տրամադրման նախագծի համար,

մինչև 5 000 000 (բառերով` հինգ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ` համայնքային ենթակառույցների բարեփոխման նախագծի իրականացման նպատակով,

մինչև 1 500 000 (բառերով` մեկ միլիոն հինգ հարյուր հազար) գերմանական մարկ գումարի ֆինանսական նպաստ` ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ ստեղծելու նպատակով:

2) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ ֆինանսական նպաստներ ստանալ նախագծերի նախապատրաստման նպատակով կամ ֆինանսական այլ նպաստներ ստանալ նախագծերի իրականացման և խնամատարության նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

3) Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող ֆինանսական նպաստները փոխարկվում են վարկի, եթե չեն օգտագործվում վերոհիշյալ միջոցառումների իրականացման նպատակով:

4) 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։