Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցում են միմյանց հետ իրենց իրավասության շրջանակներում և, պահպանելով ազգային օրենսդրությունը, կփոխանակեն.

ա) տեղեկություններ գործող մաքսային օրենսդրության մասին,

բ) տեղեկություններ մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարի մեթոդների, ինչպես նաև մաքսանենգության և զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրամասերի ապօրինի առևտրի կանխման, քննման և խափանման նպատակով գործողությունների ակտիվացման մասին,

գ) հսկողության տեխնիկական միջոցների, հատուկ վարժեցրած շների օգտագործման փորձ,

դ) զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեթոդների ուսուցման նպատակով մասնագետներ,

ե) մաքսանենգության և զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով գիտական հրապարակումներ և ուսումնական ձեռնարկներ,

զ) տեղեկություններ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նոր տեսակների և արտադրության վայրերի, դրանց ապօրինի տեղափոխման երթուղիների ու թաքցնելու միջոցների մասին,

է) տեղեկություններ թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի նույնացման և լաբորատոր հետազոտության բնագավառում,

ը) տեղեկություններ տարբեր երկրներում և տարածաշրջաններում զենքի և թմրամիջոցների գների փոփոխման մասին,

թ) տեղեկություններ ելակետային քիմիկատների մասին, որոնք օգտագործվում են թմրամիջոցների սինթեզման համար,

ժ) ինչպես բուսական, այնպես էլ սինթետիկ ծագմամբ թմրամիջոցների նմուշներ,

ժա) տեղեկություններ զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի տեղափոխման երթուղիների և դրանք թաքցնելու եղանակների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։