Հոդված 7
Հոդված 7
Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությունների հիման վրա և փոխադարձ համաձայնությամբ մաքսային ծառայությունները անհրաժեշտության դեպքերում օգտագործում են թմրամիջոցների ու հոգեներգործող նյութերի վերահսկելի մատակարարման մեթոդը` դրանց ապօրինի շրջանառությանն առնչվող անձանց բացահայտելու նպատակով:
Վերահսկելի մատակարարման մեթոդի կիրառման մասին որոշումները Պայմանավորվող կողմերն ընդունում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար առանձին և կարող են, անհրաժեշտության դեպքում, հաշվի առնել Պայմանավորվող կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները: