Հոդված 7
Հոդված 7
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա ամբողջությամբ կամ մասամբ ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի իրականացումը հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ բնակչության առողջության պահպանման նպատակով:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով անմիջապես կտեղեկացնի նման կասեցման, ինչպես նաև դրա դադարեցման մասին: Նման կասեցումն ուժի մեջ կմտնի ծանուցումն ստանալու օրվանից: