Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վավերական դիվանագիտական անձնագրեր ունեցող յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այն քաղաքացիները, ովքեր մեկնում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք պաշտոնական առաքելությամբ` որպես իրենց պետության դիվանագիտական առաքելության, հյուպատոսական հիմնարկի կամ հատուկ առաքելության անդամներ կամ որպես մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող միջազգային կազմակերպության առաքելության անդամներ, իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կազատվեն մուտքի արտոնագրեր ձեռք բերելու անհրաժեշտությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց նշանակման և ծառայողական պարտականությունների մասին ուղարկող Կողմը նախապես կծանուցի դիվանագիտական ուղիներով: Ընդունող Կողմը տրամադրում է նրանց ինքնությունը հաստատող վկայականներ: Այս դրույթը կկիրառվի նաև նրանց հետ ապրող և ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամների (ամուսինը, 21 տարեկանից ցածր չամուսնացած երեխաները կամ մինչև 25 տարեկանները` եթե սովորում են միջնակարգ ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո) և ծնողների նկատմամբ` անկախ նրանց անձնագրերի տեսակից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։