Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-08-12-ից մինչև 2016-09-22։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-09-22Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

18 օգոստոսի 2015 թվականի թիվ 80 քաղ. Մոսկվա

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 15-րդ ենթակետն («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) իրականացնելու նպատակով՝

1. Ստեղծել արտադրանքի, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով պահանջներ չեն սահմանվել, անվտանգության և շրջանառության ապահովման կանոնների և կարգի մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խումբ:

2. Հաստատել արտադրանքի, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով պահանջներ չեն սահմանվել, անվտանգության և շրջանառության ապահովման կանոնների և կարգի մասին միջազգային պայմանագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խմբի՝ կից ներկայացվող կազմը:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

(հավելվածը լրաց., փոփ. ԵՏՀԿ 19.01.16 թիվ 3)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։