Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ դրամաշնորհ ընդունողներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ`

1. մինչև 3.834.689,11 (բառերով` երեք միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր ութսունինը եվրո տասնմեկ ցենտ) ընդհանուր գումարի դրամաշնորհ` «Հարավային Կովկաս - Հայաստան. տարածաշրջանային վարկային երաշխիքների հիմնադրամ» ծրագրի իրականացման համար, եթե ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ ծրագիրը խրախուսման արժանի է, ինչպես նաև` որ այն, որպես միջին ձեռնարկությունների համար ստեղծվող վարկային երաշխիքների հիմնադրամ, համապատասխանում է դրամաշնորհի միջոցով վերջիններիս խթանմանը ներկայացվող հատուկ պահանջներին.

2. մինչև 511.291,88 (բառերով` հինգ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր իննսունմեկ եվրո ութսունութ ցենտ) ընդհանուր գումարի դրամաշնորհ` վարկային երաշխիքների հիմնադրամ ծրագրի իրականացման և սպասարկման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների իրականացման համար, եթե ծրագրի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ ծրագիրը խրախուսման արժանի է, ինչպես նաև` որ այն, որպես միջին ձեռնարկությունների համար ստեղծվող վարկային երաշխիքների հիմնադրամ, համապատասխանում է դրամաշնորհի միջոցով վերջիններիս խթանմանը ներկայացվող հատուկ պահանջներին:

2) Ծրագրի նպատակն է երաշխիքային հիմնադրամի միջոցով տեղական բանկերի համար մոբիլիզացնել փոխատվական միջոցներ, որպեսզի ապահովվի փոքր և միջին ձեռնարկությունների համար փոխատվական միջոցների շուկայի երկարաժամկետ մատչելիությունը:

3) Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագրի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերոնշյալ ծրագրի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:

4) Սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագիրը կարող է, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ, փոխարինվել այլ նախագծերով: Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագիրը փոխարինվում է շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների համար վարկային երաշխիքների հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության նվազեցման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրման միջոցով վերջիններիս խրախուսմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:

5) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին կետում նշված ծրագրի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և սպասարկման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:

6) Այն դեպքերում, եթե սույն Համաձայնագրի սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում և 5-րդ կետում նշված նախապատրաստական և հարակից միջոցառումների համար հատկացվող դրամաշնորհները վերոնշյալ միջոցառումների իրականացման նպատակով չեն օգտագործվում, ապա փոխարկվում են վարկի:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։