Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում Կողմերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնում են իրավասու մարմինների մասին։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ______________ օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը կոնսենսուսով կհաստատի.

ա) հսկիչ նշանի բնութագիրը, դրա զետեղման կարգը, ինչպես նաև այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք ներառված են լինելու հսկիչ նշաններում,

բ) Ցանկում ներառված ապրանքների վրա զետեղված հսկիչ նշանների հաշվառման տեղեկատվական համակարգին ներկայացվող պահանջները,

գ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք հսկիչ նշանների պատրաստումը և Կողմերի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունների կողմից փոխանցվում են իրենց Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,

դ) այն տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, որոնք Ցանկում ներառված ապրանքների շրջանառությունն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից փոխանցվում են իրենց Կողմերի իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետները,

ե) Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցության կարգը, նաև սույն Համաձայնագրի կատարման մոնիթորինգի և հսկողության, ինչպես նաև Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողության ապահովման նպատակով Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի միջև փոխանցվող տեղեկությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը կորոշեն հսկիչ նշանների հաշվառման և իրացման կարգը։

4. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը Հանձնաժողովի կողմից հաստատված պահանջներին համապատասխան կապահովեն Ցանկում ներառված ապրանքների վրա զետեղված հսկիչ նշանների հաշվառման տեղեկատվական համակարգի աշխատանքը։

5. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերի իրավասու մարմինները կձևավորեն այն կազմակերպությունների ռեեստրները, որոնք կիրականացնեն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված հսկիչ նշանների պատրաստումը ու իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումը։

6. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո __________ օրացուցային օրվա ընթացքում Կողմերը կսահմանեն այն մասնագիտացված պահեստային շինություններին ներկայացվող պահանջները, որտեղ Ցանկում ներառված ապրանքների ներմուծումն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թույլատրվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորումը՝ ներքին սպառման համար դրանց բացթողումից հետո, և (կամ) կորոշեն այդ պահեստային շինությունների ցանկը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։