Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ տերմինները՝
«իրավասու մարմին»՝ Միության անդամ պետության գործադիր իշխանության մարմինը, որը Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է ապահովելու.
այն ապրանքների շրջանառության հսկողությունը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային համակարգի աշխատանքը,
Միության անդամ պետության գործադիր իշխանության մարմինների՝ այն ապրանքների շրջանառության հսկողության հետ կապված գործունեության համակարգումը, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորում»՝ հաստատված նմուշի հսկիչ (նույնականացման) նշանների զետեղումն ապրանքների վրա,
«մեծածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակը, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք ձեռնարկատիրական գործունեության մեջ (այդ թվում՝ վերավաճառքի համար) կամ այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն անձնական, ընտանեկան, կենցաղային և նմանատիպ այլ օգտագործման հետ,
«մանրածախ առևտուր»՝ առևտրային գործունեության տեսակը, որը կապված է ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ՝ դրանք անձնական, ընտանեկան, կենցաղային և այլ այնպիսի նպատակներով օգտագործելու համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ,
«ապրանքների շրջանառություն»՝ Միության անդամ պետությունների տարածքում այնպիսի ապրանքների արտադրությունը, ներմուծումը, ձեռքբերումը և իրացումը (վաճառքը), որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«ապրանքներ»՝ բնական մորթուց և դրա մասերից պատրաստի արտադրատեսակները, որոնք միմյանց կարված են հագուստի տեսքով և դասվում են բնական մորթուց մուշտակների շարքին՝ ներառված «Հագուստ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքում, որոնց վերաբերյալ ընդունվել է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման մասին որոշում,
«առևտրային գործունեություն» (այսուհետ՝ նաև առևտուր)՝ ապրանքների ձեռքբերման և վաճառքի հետ կապված ձեռնարկատիրական գործունեության տեսակը,
«ապրանքների անդրսահմանային առևտուր»՝ մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք ապրանքների իրականացվող մեծածախ առևտուրը։