Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ցանկը հաստատելու և (կամ) փոփոխելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած.

ա) հսկիչ նշանների պատրաստումը ու Կողմերի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին դրանց իրացումն իրականացնող կազմակերպությունները պատրաստված և իրացված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում գրանցված են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,

բ) Ցանկում ներառված ապրանքների ներմուծումը և (կամ) արտադրությունն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքները դրոշմավորում են հսկիչ նշաններով և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

գ) Ցանկում ներառված ապրանքների անդրսահմանային առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում ձեռքբերված ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

դ) Ցանկում նոր ապրանքներ ներառելու դեպքում այդպիսի ապրանքների մեծածախ և (կամ) մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն այդ ապրանքների մնացորդները հսկիչ նշաններով դրոշմավորում են այն Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում իրենք գրանցված են, և ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

ե) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված Հանձնաժողովի պայմանագրերի հիման վրա՝ ապրանքների կոմիսիոն (հանձնուրդային) առևտուր և (կամ) գնորդների կողմից վերադարձված ապրանքների առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, նախքան այդ ապրանքները վաճառքի համար առաջարկելը, այդ թվում՝ նախքան դրանք վաճառքի վայրում ներկայացնելը, դրանց նմուշները ցուցադրելը կամ վաճառքի վայրում դրանց մասին տվյալներ տրամադրելը, հսկիչ նշաններով դրոշմավորում են այդ ապրանքները և հսկիչ նշաններ օգտագործելու մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են,

զ) Ցանկում ներառված ապրանքների մանրածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը այդպիսի առևտրի շրջանակներում իրացված (վաճառված) ապրանքի վրա զետեղված հսկիչ նշանների մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում են այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում իրենք գրանցված են, եթե այդ տեղեկացումը նախատեսված է այն Կողմի օրենսդրությամբ, որի տարածքում իրենք գրանցված են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։