Հոդված 5
Հոդված 5
1. Կողմերի իրավասու մարմինները, Կողմերի վերահսկողության և իրավապահ այլ մարմինների հետ միասին, կապահովեն Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողությունը։
2. Սույն Համաձայնագրի կատարման մոնիթորինգ և հսկողություն, Ցանկում ներառված ապրանքների շրջանառության հսկողություն իրականացնելու նպատակով անդրսահմանային առևտրի դեպքում Կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Կողմերի իրավասու մարմինների և Հանձնաժողովի միջև ապահովվում է տեղեկատվական փոխգործակցությունը։
3. Ցանկում ներառված ապրանքների շրջանառության, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման և օգտագործման հսկողություն իրականացնելու նպատակով Կողմերն ազգային օրենսդրության մեջ կնախատեսեն պատասխանատվություն.
ա) Միության տարածքում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Ցանկում ներառված ապրանքների՝ առանց հսկիչ նշանների շրջանառության, պահպանության, տրանսպորտային փոխադրման և օգտագործման համար,
բ) Միության տարածքում իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Ցանկում ներառված ապրանքների՝ դրանց վրա սահմանված կարգի խախտումներով զետեղված հսկիչ նշաններով շրջանառության, պահպանության, տրանսպորտային փոխադրման և օգտագործման համար։